Ինտերը ֆանտաստիկ comeback-ով հաղթեց Էմպոլիին` բարձրանալով 1-ին հորիզոնական🎥
Իտալական Ա սերայի 36-րդ տուրի մեկնարկային խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։
Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց միլանյան ակումբի համար, քանի որ արդեն 28-րդ րոպեի դրությամբ «Էմպոլին» հաղթում էր 2:0 հաշվով։
Նախ 5-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրեա Պինամոնտին, ապա 28-րդ րոպեին աչքի ընկաց Քրիստիան Ասլանին։
Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը Սիմոնե Ինձզագիի թիմը կարողացավ ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը. 40-րդ րոպեին Սիմոնե Ռոմանյոլին դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 45-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը խփեց «Ինտերի» երկրորդ պատասխան գնդակը։
Կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից «ներաձուրիները» մեծ ճնշում էին գործադրում «Էմպոլիի» դարպասի ուղղությամբ։
Ինչ-որ պահից սկսած` վտանգավոր պահերն սկսեցին հաջորդել մեկը մյուսին, սակայն «Էմպոլիի» դարպասապահ Գիլելմո Վիկարիոն որոշ դրվագներում հրաշքներ էր գործում։
Ամեն դեպքում, 64-րդ րոպեին տանտերերի բազմաքայլ գրոհը տվեց իր արդյունքը, ու Լաուտարո Մարտինեսն առաջ մղեց արդեն «Ինտերին», իսկ ինքը դարձավ դուբլի հեղինակ։
Նշենք, որ արգենտինացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց 19-րդ գոլն ու լավագույն ռմբարկուբերի պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Խաղավերջում միլանյան ակումբն էլ ավելի մեծացրեց հաշվի տարբերությունը. 90+4-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Ալեքսիս Սանչեսը։
Ի վերջո, «Ինտերը» 4:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 78 միավոր և ժամանակավորապես գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը` շրջանցելով «Միլանին»։
«Ռոսոներիները», որոնք ունեն ուննեն 77 միավոր, ընթացիկ տուրում դեռևս պետք է անցկացնեն իրենց հանդիպումն ու հյուրընկալվելիս կմրցեն «Վերոնայի» դեմ։
«Էմպոլին», 37 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսիս-Սանչես, Անդրեա Պինամոնտի, Գիլելմո Վիկարիո, Էմպոլի, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Սիմոնե Ինձզագի, Քրիստիան Ասլանի