Ինտերը վստահ խաղով հաղթեց Լեչչեին` շարունակելով գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Լեչչեի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական ա գամ աչքի ընկան Յան Բիսեկն ու Նիկոլո Բարելան։
Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 89-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 44 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Լեչչեն», 20 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լեչչե, Հենրիխ-Մխիթարյան, Յան-Աուրել Բիսեկ, Նիկոլո Բարելա, Սիմոնե Ինձզագի