Ինտերը պատրաստ է բաց թողնել Շկրինյարին․ նրան ցանկանում են ձեռք բերել մի շարք գրանդներ
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկիրնյարը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղկեացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, միլանյան ակումբը սլովակ պաշտպանին այլևս չի դիտարկում որպես անփոխարինելի ֆուտբոլիստ և պատրաստ է 60 մլն եվրոյի դիմաց բաժանվել խաղացողից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի տրանսֆերին ամենամոտը կանգնած են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին», որոնք ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես կփորձեն ձեռք բերել խաղացողին։
Նշվում է նաև, որ «ներաձուրիները» խաղացողի վաառքից ստացված գումարով կփորձեն բավարարել ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պահանջները՝ ձեռք բերելով մի շարք ֆուտբոլիստների։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը»։
# Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Միլան Շկրինյար, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, տրանսֆերներ