Ինտերը պաշտոնապես տրանսֆերի է հանել Էրիկսենին
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի շուրջ ձևավորված էպոպեան կարծես թե մոտ է ավարտին։ Միլանյան ակումբի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան պաշտոնապես հաստատել է, որ ակումբը տրանսֆերի է հանել դանիացի ֆուտբոլիստին․
«Այո՛, ես կարող եմ հաստատել, որ Քրիստիան Էրիկսենը տրանսֆերի է հանվել։ Նա կհեռանա հունվարին, քանի որ չի մտնում մեր ծրագրերի մեջ։ Էրիկսենը դժվար ժամանակներ է ունեցել «Ինտերի» կազմում և կարծում եմ, որ ճիշտ որոշում է նրա հեռանալը»,- նշել է Մորատան, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը «Ինտերի» շարքերը համալրել է 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այդ ժամանակ միլանյան ակումբը «Տոտենհեմին» խաղացողի դիմաց վճարել է 27 մլն եվրո, սակայն 28-ամյա ֆուտբոլիստը ոչ մի կերպ չկարողացավ հարմարվել Անտոնիո Կոնտեի մարտավարությանը և այս ընթացքում ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Բեպե Մորատա, Ինտեր, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն