Ինտերը չի պատրաստվում գնել Սանչեսի ամբողջական տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Ալեքսիս Սանչեսը, ամենայն հավանականությամբ, շուտով կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»։
31-ամյա հարձակվողը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ինտերի» կազմում։ Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան չի ցանկանում Սանչեսի համար վճարել 20 մլն եվրո։
Մարոտայի գաղափարն ընդունում է նաև թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով Սանչեսի փոխարեն նախընտրում է ավելի երիտասարդ և ավելի էժան խաղացողների։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում չիլիացի հարձակվողը խաղդաշտ է դուրս եկել ընդամենը 8 անգամ՝ դառնալով 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
# Ա-սերիա, Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ