Ինտերը մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Կարելի է ասել` բասկյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Բրայիս Մենդեսի ջանքերով բացեց հաշիվը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Սոիսեդադն» ուներ շատ ավելի լավ տեսք և քանիցս կարող էր ավելի մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն Իմանոլ Ալգուասիլի սաները չիրացրին գոլային պահերը։
Դեռ ավելին` 87-րդ րոպեին «ներաձուրիները» ոչ-ոքի կորզեցին. աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը։
Սիմոնե Ինձզագիի թիմը կատարեց միայն մեկ դիպուկ հարված, որն էլ բավարար էր Սան Սեբաստիանից հեռանալ 1 միավորով. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բենֆիկա» 0:2 «Զալցբուրգ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայիս Մենդես, Իմանոլ Ալգուասիլ, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Սոսիեդադ, Սիմոնե Ինձզագի