Ինտերը մեծ դժվարությամբ կոտրեց Ռոմայի դիմադրությունը 🎥
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» մրցեց «Ռոմայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային տոտալ առավելություն, սակայն Սիմոնե Ինձզագիի թիմը միայն 81-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվն ու հաղթանակ կորզել։
Հանդիպման միակ գոլը խփեց Մարկուս Թյուրամը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 25 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 75-րդ րոպեին։
«Գայլերը», 14 միավորով, 8-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մարկուս Թյուրամ, Ռոմա, Սիմոնե Ինձզագի