«Ինտերը» համառ պայքարում հաղթեց «Ատալանտային»` ամրապնդվելով առաջին տեղում🎥

«Ինտերը» համառ պայքարում հաղթեց «Ատալանտային»` ամրապնդվելով առաջին տեղում🎥

17/03/2025 - 01:45

Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» մրցակցի դաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։

Համառ պայքարում անցած խաղում «ներաձուրիները» կարողացան հաղթել 2:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից աչքի ընկան Կառլոս Ավգուստոն ու Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգայի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 75-րդ րոպեին։

Միլանյան գրանդը վաստակեց 64 միավոր և առաջին տեղում է։ «Ինտերը» երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլիից» առաջ է արդեն 3 միավորով։ «Ատալանտան» երրորդ տեղում է և ունի 58 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023