«Ինտերը» հաղթեց նաև «Կրեմոնեզեին» ու վստահ զբաղեցնում է առաջին տեղը 🎥
Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։
«Ներաձուրիից» առաջին խաղակեսում գոլով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Պյոտր Զելինսկին։
Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման մտնելով 60-րդ րոպեին։
«Ինտերը» Ա սերիայի վերջին 11 խաղում 10 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի և 55 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Միալնն» ունի 47 միավոր, որը, սակայն, ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու փետրվարի 3-ին հյուրընկալվելիս կմրցի «Բոլոնիայի» դեմ։
«Կրեմոնեզեն» 23 միավորով 16-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml