Ինտերը կմերժի ՊՍԺ-ի առաջարկը
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մաուրո Իկարդիին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլանին»։ Խաղացողն ընթացիկ մրցաշրջանը փարիզյան ակումբի կազմում անցկացնում է վարձավճարով։
Փարիզյան ակումբը շուտով պաշտոնական առաջարկ կուղարկի «ներաձուրիներին»։ Սպասվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարները կառաջարկեն 50 +10 մլն գումար։
Սակայն, ինչպես տեղեկացնում է իտալացի հանրահայտ լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն, միլանյան ակումբը կմերժի այդ առաջարկը, քանի որ, ըստ վարձակալական պայմանագրի, փարիզյան ակումբը խաղացողին պետք է ձեռք բերի 70 մլն եվրոյի դիմաց, որը պետք է վճարվեր մայիսին։
«Ինտերը» ցանկանում է ավելի շատ գումար ստանալ և սպասում է ավելի համապատասխան առաջարկի։ Բացի դրանից՝ ակումբը դիտարկում է նաև խաղացողի արժեքի նվազումը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը։
# Ինտեր, կորոնավիրուս, Մաուրո-Իկարդի, ՊՍԺ, տրանսֆերներ