Ինտերը բարձր կամային որակներ ցույց տվեց` հաղթելով Ֆիորենտինային🎥
Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր ու լարված խաղ է ստացվել, որն ավարտվեց «Ինտերի» կամային հաղթանակով` 2:1։
Հանդիպման առաջին կեսում «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստները բավական լավ ֆուտբոլ էին ցուղադրում և ունեին նաև տարածքային ու խաղային առավելություն։
Այդ առավելությունը Վինչենցո Իտալիանոյի սաները 23-րդ վերածեցին խփած գոլի, որն իր անվան դիմաց գրանցեց Ռիկարդո Սոտիլը։
Առաջին կեսում «Ինտերի» ունեցած գոլային պահերից կարելի է առանձնացնել միայն 30-րդ րոպեին Հական Չալհանօղլուի իրացրած տուգանային հարվածը, ինչից հետո «Ֆիորենտինային» փրկեց դարպասապահ Բարթոլոմեյ Դրագովսկին։
Առաջին կեսում այլևս գոշեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին տանտերերի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից Սիմոնե Ինձզագիի սաները կերպարանափոխված տեսք ունեին և շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։
Նախ 52-րդ րոպեին աչքի ընկավ Մատեո Դարմիանը, ապա 55-րդ րոպեին` Էդին Ջեկոն։
Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո էլ միլանյան ակումբը, ճիշտ է, գնդակին տիրում էր ընդամենը 36%, սակայն ակնհայտ վերահսկում էր հանդիպման ընթացքը։
78-րդ րոպեին «մանուշակները» մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ Նիկոլաս Գոնսալեսը, մեկ րոպեում երկու անգամ պատժվելով դեղին քարտով, հեռացվեց դաշտից։
87-րդ րոպեին էլ «կապտասևերը» դրեցին հանդիպման վերջակետը. գոլի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը։
Այսպիսով, «Ինտերը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային», վաստակեց 13 միավոր ու բարձրացավ 1-ին հորիզոնական։
«Ֆիորը» մնաց նախապես վաստակած 9 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էդին-Ջեկո, Ինտեր, Իվան Պերիշիչ, Մատեո Դարմիան, Ռիկարդո Սոտիլ, Սիմոնե Ինձզագի, Վինչենցո Իտալյանո, Ֆիորենտինա