«Ինտերը» բանակացություններ է սկսել «Ման. Յունայթեդի» հետ
«Ինտերը» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Միլանյան գրանդը հետաքրքրված է «կարմիր սատանաների» հարձակվող Ռասմուս Հոյլունի ծառայություններով։ «Ներաձուրին» անցնող օրերին դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կապվել է մանկունիական ակումբի հետ։
Բացի Հոյլունից, «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել նաև «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիին։
22-ամյա Հոյլունը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թ. օգոստոսին, 95 խաղում խփել 26 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա իտալական ակումբներից հանդես է եկել «Ատալանտայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անժ-Յոան Բոնի, Ինտեր, Մանչեսթեր Յունայթեդ, Պարմա, Ռասմուս Հոյլունդ, տրանսֆերներ