«Ինտերը» Արամ Ասատրյանի հայտնի երգով տեսանյութ է հրապարակել 🎥
«Ինտերի» մամուլի ծառայությունը սոցցանցերում Արամ Ասատրյանի «Հայ ես դու, հայ եմ ես» հայտնի երգով տեսանյութ է հրապարակել` նվիրված ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Դերբիի մթնոլորտը։
Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»,- գրել է «ներաձուրիի» մամուլի ծառայությունը։
«Ինտերն» Ա սերիայի 28-րդ տուրում քաղաքային դերբիում կմրցի «Միլանի» դեմ։ Հանդիպումը կկայանա մարտի 8-ին, մեկնարկը` ժամը 23:45-ին։
Հենրիխ Մխիթարյանը կարիերայում ամենաշատ հանդիպումները անցկացրել է հենց «Միլանի» դեմ։ 19 խաղում իր թիմերը տարել են 8 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։ Նա «ռոսոներիի» դարարպասը գրավել է 4 անգամ, կատարել է նաև 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml