Ինտերը ՝ Իտալիայի չեմպիոն
Եվրոպական առաջատար առաջնություններում հայտնի է մրցաշրջանի առաջին չեմպիոնը․ իտալական Ա Սերիայում Միլանի Ինտերը այլևս անհասանելի է երկրորդ տեղում ընթացող թիմի համար։
Փաստորեն Ինտերը չեմպիոն է դարձել դեռ շաբաթ օրը, երբ Քրիստիան Էրիկսենի ու Աշրաֆ Հակիմիի գոլերի շնորհիվ 2-0 հաղթեց Կրոտոնեին, սակայն ամեն ինչ կախված էր ակիրակի օրվա խաղերից, իսկ երեկ Բերգամոյի Ատալանտան 1-1 խաղաց Սասուոլայի հետ ու զրկվեց առաջատարին հասնելու հնարավորությունից։
Առաջնության պաշտոնական ավարտին դեռ 4 խաղ կա, իսկ միավորների տարբերությունը 13 է․ այսինքն նույնիսկ եթե Ինտերը պարտվի բոլոր խաղերում իսկ Գասպերինիի թիմը հաղթի, միևնույնն է, 1 միավորի տարբերություն մնում է։
Միլանցիներն այսպիսով ընդհատեցին Թուրինի Յուվենտուսի 9-ամյա հեգեմոնիան և 11 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձան չեմպիոն։
Անտոնիո Կոնտեի սաներն առաջնության առաջատարի դերն ստանձնեցին փետրվարի 14-ին, երբ առաջ անցան նույն քաղաքը ներկայացնող Միլանից։
Շնորհավորում ենք Ինտերի Միլանին և նրա բոլոր երկրպագուներին այս չեմպիոնության կապակցությամբ։