Ինտեր Մայամին պարտվեց մրցաշրջանի վերջին խաղում 🎥
ՄԼՍ-ի 2023 թ. խաղարկության կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Շարլոթի» դեմ։
Հավասար պայքարում ընթացած խաղում «Շարլոթը» հաղթեց 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 13-րդ խփեց Կերվին Վարգասը։
Նշենք, որ «Ինտեր Մայամիի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լեո Մեսսին, ով չկարողացավ օգնել իր թիմին։
Այս պարտությունից հետո «Ինտեր Մայամին» մնաց 34 միավորով և Արևելյան գոտում մրցաշրջանն ավարտեց նախավերջին` 14-րդ հորիզոնականը։
«Շարլոթը» վաստակեց 43 միավոր և նույն գոտում կանոնավոր առաջնությունն ավարտեց 9-րդ հորիզոնականում` նվաճելով ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, որի 1/16 եզրափակիչում մրցելու է «Նյու-Յորք Ռեդ Բուլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ՄԼՍ, Շարլոթ