«Ինտեր Մայամին» նոր մրցաշրջանն սկսեց խոշոր հաշվով պարտությամբ 🎥
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի նոր մրցաշրջանի առաջին խաղում մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Լոս Անջելեսին»։
Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբից մեկական գոլ են խփել Դավիդ Մարտինեսը, Դենիս Բաունգան ու Նեյթան Օրդասը։
«Ինտեր Մայամիից» ամբողջ հանդիպմանը մասնակցել են «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և Արգենտինայի ազգային հավաքականում նրա խաղընկեր Ռոդրիգո Դե Պոլը, լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը փետրվարի 27-ին Բայամոնում ընկերական հանդիպում կանցկացնի էկվադորական «Ինդեպենդիենտե դեկ Վալեի» հետ։
«Լոս Անջելեսը» փետրվարի 25-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կմրցի Հոնդուրասը ներկայացնող «Ռեալ Էսպանիայի» դեմ։ Առաջին խաղում ամերիկյան ակումբը հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml