«Ինտեր Մայամին» ընկերական խաղում պարտվել է խոշոր հաշվով 🎥
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվելով պերուական «Ալիանսա Լիմային»։
«Ալիանսայից» դուբլ է գրանցել 42-ամյա լեգենդար հարձակվող, Պերուի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (41 գոլ), «Բավարիայի» ու «Համբուրգի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Գերերոն։
Պերուական ակումբից մեկ գոլ էլ խփել է Լուիս Ռամոսը։
«Ինտեր Մայամիից» հանդիպմանը մասնակցել են «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսն ու Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։ Բոլոր ֆուտբոլիստները փոխարինվել են 64-րդ րոպեին։
Խավիեր Մասկերոնայի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպում կանցկացնի փետրվարի 1-ին` մրցելով կոլումբական «Ատլետիկո Նասիոնալի» դեմ։
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում պայքարը կսկսի փետրվարի 22-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml