«Ինտեր Մայամին» 90+1-րդ րոպեին հաղթանակ է կորզել 🎥
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով կոլումբական «Ատլետիկո Նասիոնալի» նկատմամբ։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթանակը կորզել է 90+1-րդ րոպեին մրցակցի կիսապաշտպան Էլկին Ռիվերոյի գրանցած ինքնագոլի շնորհիվ։
«Ինտեր Մայամիից» 54-րդ րոպեին աչքի է ընկել ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը։ Ամերիկյան ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
«Ատլետիկո Նասիոնալից» հաշիվը 25-րդ րոպեին բացել էր Խուան Ռենգիֆոն։
«Ինտեր Մայամին» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին ու կմրցի էկվադորական «Բարսելոնա Գուայակիլի» դեմ, մեկնարկը ժամը 4:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml