Ինտեր Մայամիի նախագահը նշել է, թե որքան է լինելու Մեսսիի աշխատավարձը
«Ինտեր Մայամիի» նախագահ Խորխե Մասը նշել է, թե թիմի նորեկ Լեո Մեսսին որքան աշխատավարձ է վաստակելու.
«Ըստ պայմանագրի` Մեսսիի տարեկան աշխատավարձը լինելու է 50-60 մլն դոլլար։
Ես 3 տարի աշխատել եմ` Մեսսիի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Apple-ի հետ պայմանագիրը մեծ խթան հանդիսացավ այս գործարքի իրականացման համար։
Մեկուկես տարին շատ խիտ գրաֆիկով է անցել։ Բազմաթիվ բանակցություններ ենք ունեցել նրա հոր` Խորխե Մեսիի հետ։
Երբեք չեմ ցանկացել, որ Մեսսին որևէ ճնշում զգա։ Մենք հանդիպել ենք Բարսելոնայում, Դոհայում, Ռոսարիոյում, Դոհայում…
ԱԱ-2022-ի ողջ ընթացքում ես եղել եմ Կատարում` հիանալով Արգենտինայի հավաքականով»,- Մասի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք` սույն թվականի հունիսի 7-ին հայտնի դրաձավ, որ Լեո Մեսսին ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խորխե Մաս, Խորխե Մեսսի, ՄԼՍ, ՊՍԺ, տրանսֆերներ