«Ինտեր Մայամիի» մրցակցի չորս ֆուտբոլիստ եռանիշ արտասովոր խաղահամարով են հանդես գալիս 📸
Մեքսիկական «Ատլասի» չորս ֆուտբոլիստ «Ինտեր Մայամիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրի «Ինտեր Մայամիի» դեմ խաղում (1:2) ներկայացել են եռանիշ արտասավոր խաղահամարներով։
Գվադալահարա քաղաքը ներկայացնող ակումբից մեկնարկային րոպեներից խաղացած կիսապաշտպան Սերխիո Էրնանդեսը հանդես է եկել «199» համարով,փոխարինման դուրս եկած Խեսուս Սերատոն` «192»-ով։
Պահեստայինների նստարանին մնացած Խոսե Մարտինը հայտավորված է եղել «203», իսկ Խորխե Սան-Մարտինը` «218» համարով։
Diaro Ole-ի հաղորդմամբ` լատինաամերիկյան ակումբներում մարզադպրոցների սաներն, ըստ ավանդույթի, առաջին մրցաշրջանում պահում են ակադիմայում խաղացած խաղահամարները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլաս, Ինտեր-Մայամի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգայի գավաթLOS TRES NÚMEROS EN LAS CAMISETAS DE LOS EQUIPOS MEXICANOS 🇲🇽🧐
— Diario Olé (@DiarioOle) July 31, 2025
🔢 Sergio Hernández (199), Jesús Serrato (192), Jorge San Martín (218) y José Martín (203) del Atlas vistieron ante el Inter Miami tres dígitos en sus espaldas
➡️ ¿La razón? Por costumbre, los jugadores de los… pic.twitter.com/3vsWuO0YA7