Ինչպես է Նեյմարը 11 մետրանոցի իրավունքը զիջել Կավանիին?
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։
Հանդիպման 84-րդ րոպեին փարիզյան ակումբը 11 մետրանոցի հարվածի իրավունք վաստակեց։ Նեյմարի թիմակիցները գնդակը տեղադրեցին, որպեսզի բրազիլացի ֆուտբոլիստն իրացնի հարվածը, սակայն վինգերը հարվածի իրավունքը զիջեց փոխարինման դուրս եկած Էդինսոն Կավանիին, ով վնասվածքից հետո գրեթե չի հայտնվում խաղադաշտում։
# Էդինսոն-Կավանի, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ