Ինչպես է Հարի Քեյնը կիսամերկ վիճակում թավալվում ձյան մեջ?
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր խաղացողներին որոշ ժամանակով հանգստանալու հնարավորություն էր տվել, ինչը պայմանավորված էր, որ լոնդոնյան ակումբը շաբաթվա ընթացքում հանիպում չուներ անցկացնելու։
«Շնաձկների» գոլահար Հարի Քեյնը իր հանգիստն անցկացրել է Լապլանդիայում (Ֆինլանդիա)։ Անգլիացի հարձակվողն isntagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա կիսամերկ վիճակում թավալվում է ձյան մեջ։
Նշենք, որ «Տոտենհեմի» հաջորդ խաղը նախատեսված է դեկմտեմբերի 22-ին։ Այդ օրը ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակում Մոուրինիոյի սաները կմրցեն «Չելսիի» դեմ։
# Հարի Քեյն