Ինչպես է Լուիս Սուարեսը մրցավարի հետ դիտում VAR-համակարգի տեսակրկնապատկերը 🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս չի կարողացել հաղթել «Լոկոմոտվին»։ Գրանցվել է 1։1 արդյունքը։
Այդ հանդիպման 22-րդ րոպեին մադրիդյան ակումբի կիսապաշտպան Էկտոր Էրերան սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Բենուա Բաստյենը միայն VAR-համակարգի միջոցով տեսակրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց հարված։
Երբ մրցավարը դիտում էր տեսակրկնապատկերը «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեը մոտեցավ VAR-համակարգի մոտ և Բաստյենի հետ սկսեց դիտել կրկնապատկերը։ Այդ պահին եզրային մրցավարներից մեկը նկատեց դա, զգուաշցրեց Բաստյեին, ինչից հետո Սուարեսը զգուաշցվեց դեղին քարտով, քանի որ ֆուտբոլիստներին չի թույլատրվում դիտել տեսակրկնապատկերը։


