Ինչպե՞ս են հարբած Հալանդին դուրս վռնդել գիշերային ակումբից?
«Բարսուսիա Դորտմունդի» 19-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը հայտնվել է սկանդալի եզրին։
Ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ավարտից հետո վերադարձել է Նորվեգիա՝ վայելելու արձակուրդը և հասցրել է աչքի ընկնել ոչ լավ աումով։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին, վատ վարքի համար Հալանդին դուրս են վռնդել գիշերային ակումբից։
Հրապարակաված լուսանկարներում և տեսանյութում երևում է, թե ինչպես է նորվեգացի ֆուտբոլիստը հրում գիշերային ակումբի անվտանգության աշխատակցին։ Նշվում է, որ ըստ երևույթին, 19-ամյա ֆուտբոլիստը հարբած է եղել, քանի որ համացանցում հրապարակվել էր ևս մեկ տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես Հալանդն իր ընկերների հետ փողոցում զվարճանում։
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ