Ինչու՞ է Տրենտը հանդես գալիս 66 համարի ներքո

Ինչու՞ է Տրենտը հանդես գալիս 66 համարի ներքո

23/04/2020 - 13:08

Կարծում ենք՝ շատերին է հետաքրքրում, թե ինչու՞ է «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հանդես գալիս 66 համարի ներքո։

Արդեն որերորդ մրցաշրջանն է, Տրենտը «Լիվերպուլի» հիմնական աջ պաշտպանն է։ Նրա բոլոր խաղընկերները հանդես են գալիս ավելի փոքր թվերի ներքո, սակայն ոչ Տրենտը։

Ֆուտբոլիստները, ինչպես գիտեք, հաճախ ընտրում ենք փոքր թվեր։ Սովորաբար դրանք լինում է 1-11-ը կամ մաքսիմում մինչը 18-ը։ Հազվադեպ է հանդիպում, որ որևէ մեկն ընտրում է ավելի մեծ թիվ։ Սովորաբար, եթե ֆուտբոլիստն ընտրում է մեծ թվով խաղահամար, ապա կա՛մ այդ թիվը տվյալ ֆուտբլիստի համար կարևոր նշանակություն ունի, կա՛մ էլ պարզապես իր սիրելի թիվը զբաղված է և կրկնապատկում են թիվը։

Սակայն, Տրենտի պարագայում 66 համարն ընտրվել է պատահականության սկզբունքով։ 66 համարն ընտրվել է, երբ նա մանկապատանեկան ակադեմիայից տեղափոխվում էր «Լիվերպուլի» փոխարինողների կազմ։ Այդ մասին պատմել է ակումբի մարզահագուստների գծով կոորդինատոր Լի Ռեդքլիֆը։

«Երբ ակադեմիայից փոխարինողների կազմ ֆուտբոլիստ է գալիս, մենք հատուկ նրանց բարձր թվով խաղահամար ենք տալիս։ Մենք չենք ցանկանում նրանց փոքր թվով համար տալ, քանի որ նրանք կարող են մտածել, որ միանգամից ամեն ինչ կստացվի։ Հուսով եմ՝ հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։ Մենք ընտրում ենք մեծ թվով համար, որն ազատ է լինում, և մենք այդ համարը տալիս ենք մտածում ենք, որ նրան տալիս ենք այդ համարը, քանի որ նա ժամանել է ակադեմիայից»,- նշել է Ռեդքլիֆը։

Զարմանալի չէ, որ Տրենտին այդ ամենը չի անհանգստացնում, քանի որ նա ներկայիս «Լիվերպուլի» ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկն է։ «Ես հասարակ տղա եմ Լիվերպուլից, ում երազանքը պարզապես իրականացել է»,- նշել է Տրենտը։

Լիվերպուլյան պատրեից մեկի վրա նույնիսկ նրան նվիրված street art կա։

Այս պատմության մեջ ամենազվարճալին և ամենատարօրինակն այն է, երբ 2015 թվականին 2015 թվականին 16-ամյա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն առաջին անգամ «Լիվերպուլի» կազմում մասնակցեց որևէ հանդիպման։ Դա միջմրցաշրջանային հատվածի առաջին ընկերական հանդիպումն էր, որին սովարաբար մասնակցում են շատ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Տրենտն այդ խաղին մասնակցել է 2 համարի մարզաշապիկով, որն այդ ժամանակ որևէ մեկին չէր պատկանում, սակայն հաջորդ տարվանից նա սկսեց հանդես գալ 66 համարի ներքո։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023