Ինիակի Վիլիամսն անհավանական ցուցանիշ է գրանցել` կրկնելով թոփ-5 առաջնությունների 28 տարվա վաղեմության ռեկորդը
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Ատլետիկ Բիլբաոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Ժիրոնային»։
Բասկյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Ինիակի Վիլիամսը, ով չկարողացավ աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։
Այդուհանդերձ, գանացի հարձակվողը, մասնակցելով այս հանդիպմանը, անհավանական ցուցանիշ է գրանցել։
Բանն այն է, որ ինչպես հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը, 28-ամյա հարձակվողը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 246 անընդմեջ հանդիպմանը։
Վիլիամսը 2016 թ. ապրիլի 17-ից հետո որևէ հանդիպում բաց չի թողել վնասվածքի կամ որակազրկման պատճառով։
Աղբյուրի փոխանցմամբ` Վիլիամսը կրկնել է եվրոպական թոփ-5 առաջնությունների 28 տարվա վաղեմության ռեկորդը, որը պատկանում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին պաշտպան Մանֆրեդ Բինցին։
Բինցը 1987-1994 թթ. ընկած ժամանակահատվածում գերմանական Բունդեսլիգայի շրջանակում նույնպես անցկացրել է 246 անընդմեջ հանդիպում։
Նշվում է, որ Բինցն ու Վիլիամսը վերջին 40 տարում միակ ֆուտբոլիստներն են, ովքեր եվրոպական թոփ-5 առաջնություններում նման ցուցանիշ են գրանցել։
Հավելենք, որ Ինիակի Վիլիամսը «Ատլետիկի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 353 հանդիպում` դառնալով 80 գոլի և 50 գոլային փոխանցման։
Ինչ վերաբերում է Մանֆրեդ Բինցին, ապա վերջինս «Այնտրախտի» կազմում հանդես է եկել 1984-1996 թթ.` անցկացրած 411 խաղում դառնալով 38 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Ատլետիկ Բիլբաո, Ինյակի Վիլիամս, Լա-լիգա, Մանֆրեդ Բինց