Իկարդին` Մեսսին. «Ոչ ոք այս գավաթին ավելի արժանի չէ, որքան դու»
ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայի» կազմում, շնորհավորել է Լեո Մեսսիին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ, Լեո։ Ոչ ոք այս գավաթին ավելի արժանի չէ, որքան դու։ Դու երկար ժամանակ մարտչնել ես դրա համար և վերջապես ստացար այն։
Նաև շնորհավորում եմ բոլորին, ովքեր այս հիանալի թիմի մասն են կազմում։ Անչափ հաճելի է, որ նախկինում ես նույնպես այս թիմի մի մասն եմ եղել և կիսել եմ հիանալի պահեր։
Առա՜ջ, Արգենտինա»,- գրել է Իկարդին Instagram-ում` հրապարակելով նաև իր և Լեո Մեսսիի համատեղ լուսանկարներից մեկը։
Հավելենք` հայտնի է, որ Իկարդին և Լեո Մեսսին այնքան էլ լավ հարաբերություններ չունեն` կապված 29-ամյա հարձակվողի կնոջ` Վանդա Նարայի հետ։
Նարան ժամանակին եղել է Մեսսիի մոտ ընկերոջ` Մաքսի Լոպեսի կինը, սակայն Իկարդին «փախցրել» է վերջինիս ձեռքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Մաուրո-Իկարդի, Մաքսի Լոպես, Մունդիալ-2022, Քաթար-2022