Իկարդիի կին. Մաուրոն պատրաստ է խաղալ, բայց ամեն ինչ կախված է մազչից
Վանդա Նարան, ով «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինն է և գործակալը, մեկնաբանել է ֆուտբոլիստի մոտ խաղային պրակտիկայի բացակայության իրավիճակը:
«Մաուրոն պատրաստ է խաղալ, բայց ամեն ինչ կախված է մազչից: Նա դեռ չի խոսել այս իրավիճակի մասին, մենք չենք լսել նրա տարբերակը: Միակ բանը, որին սպասում է Մաուրոն, դա դաշտ դուրս գալու հնարավորությունն է:
Բայց նրան պետք չէ դա բարձրաձայն ասել:
Մաուրոյի նման ֆուտբոլիստները սովոր են, որ նրանց քննարկում են, բայց նա կենտրոնացած է ֆուտբոլի, գոլերի և այն բանի վրա, որ կարողանա օգնել «Ինտերին»,- Վանդայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն Tiki Taka հեռուստաշոուի եթերի հղումով: