Իգուայինն ավարտել է կարիերան հավաքականում՝ տալով ունիկալ մեկնաբանություն
«Չելսիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը հայտարարել է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
31-ամյա ֆուտբոլիստը հետևյալ կերպ է մեկնաբանել իր որոշումը.
«Ես զրուցել եմ Սկալոնիի (Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը) հետ՝ ասելով, որ ավարտում եմ միջազգային կարիերաս: Լավ հարաբերությունների մեջ եմ ընտրանու հետ, այժմ կնայեմ այլ կողմից:
Որոշեցի և հասկացա, որ ավելի շատ ժամանակ պետք է անցկացնեմ ընտանիքիս հետ: Ի ուրախություն շատերի՝ իմ կարիերան հավաքականում ավարտված է:
Մեզ ձախողակներ անվանեցին 3 պարտված եզրափակիչներից հետո:
Այժմ հերթը նոր ֆուտբոլիստներինն է. նրանք սատարելու փոխարեն քննադատում էին: Բոլորը ցանկանում են փոխել, բայց մեկ ամիս անց արդեն դժգոհ են:
Ես գոլ եմ խփել Բելգիային՝ 24 տարվա դադարից հետո հավաքականի դուրս բերելով կիսաեզրափակիչ… իսկ մարդիկ միայն սխալներն են հիշում: Այսպիսինն է ֆուտբոլը»,- ասել է Իգուայինը Fox Sports-ի եթերում:
# Գոնսալո-Իգուային