Իբրա․ «Ես խաղացել եմ Պաոլո Մալդինիի դեմ, այժմ խաղում եմ նրա որդու՝ Դանիելի հետ․ հուսով եմ կխաղամ նաև Դանիելի որդու հետ»
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հասկացրել է, որ դեռևս չի պատրաստվում խաղակոշիկները կախել մեխից․
«Ես մեծ փորձ ունեմ և գոլերը երբեք խնդիր չեն եղել ինձ համար։ Ես շարունակում եմ առաջ գնալ, սակայն, այն չեմ, ինչ 5-10 տարի առաջ։ Մենք բոլորս էլ ֆիզիկապես փոխվում ենք։
Կլինեմ անկեղծ՝ ես չեմ կարողանում վազել առաջվա նման։ Այժմ ես շարժվում եմ ավելի խելացի։ Իտալական Ա սերիան հարձակվողների համար բավականին դժվար առաջնություն է, քանի որ այստեղ շատ մեծ տեղ ունի տեխնիկան։
Գիտեմ, որ «Միլանի» տարբեր սերնդների հետ եմ խաղացել։ Ես խաղացել եմ Պաոլո Մալդինիի դեմ, այժմ խաղում եմ նրա որդու՝ Դանիելի հետ։ Հուսով եմ, որ կխաղամ նաև Դանիելի որդու հետ, ինչը հրաշք կլինի»,- նշել է 39-ամյա շվեդ հարձակվողը, ում խոսքերը փոխանցում է BBC Sport-ը։
Հավելենք, որ Զլատանը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
# Ա-սերիա, Դանիելե Մալդինի, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Պաոլո Մալդինի