Իբրահիմովիչ․ «Ինձանից լավ միայն Մարադոնան էր ֆուտբոլ խաղում»
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, թե ով է իր կարծիքով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
«Բոլոր ժամանակների լավագույն Ֆուտբոլի՞ստը։ Ռոնալդոն ֆենոմեն էր․ նա եղել է իմ կուռքը, սակայն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Մարադոնան է։ Նա միակն էր, որ ինձանից լավ էր խաղում։
Ինձ համար հաղթանակը թմրանյութի պես բան է։ Դժվար է բացատրել, բայց ես ցանկանում եմ հաղթել ցանկացած գնով։ Ես չեմ ստում, երբ ասում եմ, որ պարապմունքների ժամանակ ստուգողական խաղերի 95 տոկոսի դեպքում հաղթում եմ։ Ես չարանում եմ, երբ պարտվում եմ»,- ասել է շվեդ հարձակվողը։
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան աշխարհափոխ եղավ սույն թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում։
Ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում Զլատանը, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Դիեգո Արմանդո Մարադոնա, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան