«Ժողովուրդ» օրաթերթ․ «ՀՖՖ-ի շուրջ նոր բացահայտումներ են սպասվում. ի՞նչ կապ ունեն տեղակալները»?
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ թեժացած կրքերը ոչ մի կերպ չեն դադարում: Նախ` քրգործ է հարուցվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք տեղի ունեցած շինաշխատանքների յուրացումների կասկածանքով, բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ուժային կառույցներում այժմ հետաքրքրված են մեկ տարի առաջ տեղի ունեցած, ՀՖՖ-ի կողմից ֆինանսավորվող շինաշխատանքներով, որոնք վերահսկվել են ՀՖՖ տեղակալներ Արմեն Մելիքբեկյանի կամ Արմեն Նիկողոսյանի կողմից: Ու քանի որ ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրությունը շատ քաղաքականացվեց մեր երկրում, ֆուտբոլային կյանքին տեղյակները այսպիսի մտավախություն ունեն. քանի որ ՀՖՖ շուրջ տեղի ունեցողը պարբերաբար զեկուցվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, չի բացառվում` հենց քաղաքականացվածության պատճառով ՀՖՖ-ն երկու եւ ավելի տարով որակազրկվի: Մի խոսքով, ՀՖՖ-ի շուրջ իրավիճակը խառն է ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում»:
# ՀՖՖ