Ժոզե Մոուրինիոն մարզումները կանցկացնի տեսազանգի օգնությամբ
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Տոտենհեմի» գլխավոր Ժոզե Մոուրինիոն այս շաբաթվա ընթացքում կվերականգնի ակումբի մարզումները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը անչափ կարոտել է ֆուտբոլը և պատրաստվում է մարտի 30-ից սկսած տեսազանգի օգնությամբ անցկացնել թիմի մարզումները։ Խաղացողներն այդ կերպ կպահպանեն սոցիլական հեռավարությունը և կկատարեն կառավարության հորդորները՝ դուրս չգալով տնից։ Այսինքն՝ խաղացողները կմարզվեն տանը, իսկ Մոուրինիոն կկառավարի այն տեսազանգի օգնությամբ։
Մոուրինիոն և նրա օգնականները պարբերաբար կապի մեջ են լինում ակումբի խաղացողների հետ և հետևում են նրանց օրակարգին՝ օգնելով պահպանել դիետա։ Մասնագետները նաև խաղացողների համար մարզումային ծրագիր են մշակել, սակայն այսօրվանից սկսած Մոուրինիոն կարող է տեսազանգի օգնությամբ անձամբ վերահսկել մարզումային ծրագիրը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ագնլիական Պրեմիեր լիգան դադարեցվել է և ապրիլի 30-ից շուտ չի վերսկսվելու։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, կորոնավիրուս, Տոտենհեմ