Ժոզե Մոուրինիոն զբաղվում է կամավորությամբ՝ միանալով կորոնավիրուսի դեմ պայքարին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն զբաղվել է կամավորական աշխատանքով։ Երեկ՝ մարտի 23-ին, պորտուգալացի մասնագետը մասնակցել է Age UK և Love Your DoorStep ընկերության կազմակերպած բարեգործական ակցիային։ Մոուրինիոն Լոնդոնի այն թաղամասում, որտեղ գտնվում է «շնաձկների» մարզաբազան, տարեց մարդկանց բաժանել է առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այս ամենն արվել է նրա համար, որպեսզի տարեց մարդիկ տանից դուրս չգան և ինքնամեկուսանան։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով անգլիական Պրեմիեր լիգան մինչև ապրիլի 30-ը դադարեցվել է։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, կորոնավիրուս, Տոտենհեմ