Ժոզե Մոուրինիոն անհավանական նվաճման հասավ եվրագաթների շրջանակում
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, հռոմեական ակումբը գլխավորող Ժոզե Մոուրինիոն դարձավ առաջին մարզիչը, ով հաղթել է բոլոր երեք եվրագավաթային մրցաշարերում։
«Յուրահատուկը» կարիերայի ընթացքում երկուական անգամ էլ հաղթել է նաև Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան/ՈւԵՖԱ-ի գավաթը։
Պորտուգալացի մասնագետը 2002/03 մրցաշրջանում «Պորտուի» ղեկին նախ հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթը, ապա 2003/04 մրցաշրջանում` Չեմպիոնների լիգան։
Մոուրինիոն 2009/10 մրցաշրջանում «Ինտերի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ` Եվրոպա լիգան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Ժոզե Մոուրինիո, Կոնֆերենցիաների լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռոմա