Ժիրուն մոտ է 13 տարի անց ֆրանսիական ֆուտբոլ վերադառնալուն

Ժիրուն մոտ է 13 տարի անց ֆրանսիական ֆուտբոլ վերադառնալուն

27/06/2025 - 19:37

Օլիվիե Ժիրուն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ամերիկյան «Լոս Անջելեսից» ու 13 տարի անց կվերադառնա ֆրանսիական ֆուտբոլ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

38-ամյա ֆուտբոլիստը կխզի պայմանագիրն ամերկյան ակումբի հետ ու կտեղափոխվի «Լիլ»։ Կողմերը մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն։

ESPN-ի տեղեկություններով` «Լոս Անջելեսը» չի փոխչընդոտի վետերան հարձակվողին հեռանալ ակումբից։ Նա ակումբում վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 30-ին և ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում կմասնակցի «Վանկուվերի» դեմ խաղին։

Ժիրուն «Լոս Անջելես» է տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 37 խաղում խփել 5 գոլ, կատարել 3 ասիստ։

Նա ֆրանսիական ակումբներից հանդես է եկել «Մոնպելյեում», «Գրենոբլում», «Տուրում», Ֆրանսիայի Լիգա 1-ում 73 խաղում 33 գոլ է խփել, կատարել 17 ասիստ։ Ժիրուն ֆրանսիական ֆուտբոլից հեռացել է 2012 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023