Ժիրուի հարվածային երեկոն. Միլանը շանս չտվեց Կալյարիին🎥
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։
«Ռոսոներիները» գրեթե ողջ հանդիպման ընթացքում ունեին շոշափելի տարածքային ու խաղային առավելություն և մրցակցին հաղթեցին 4:1 հաշվով։
Միլանյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Օլիվիե Ժիրուն, մեկական էլ անգամ աչքի ընկան Սանդրո Տոնալին ու Բրահիմ Դիասը։
«Կալյարիի» միակ գոլն էլ խփեկ է Ալեսանդրո Դեյոլան։
Հավելենք, որ Ժիրուն «Միլանի» կազմում պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց։
Հատկանշական է, որ այս խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։
Այս հաղթանակից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը վաստակեց 6 միավոր և մի շարք թիմերի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը. «կարմրասևերը» լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն են։
«Կալյարին» իր ակտիվում ունի 1 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բրահիմ Դիաս, Կալյարի, Միլան, Սանդրո Տոնալի, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու