Ժիրոնան խոշոր հաշվով հաղթեց Ալավեսին` վերադառնալով Լա լիգայի առաջին հորիզոնական 🎥
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» «Մոնտիլիվի» մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։
Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ խաղային առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։
Միչելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Դովբիկը, մեկ գոլ էլ խփեց Քրիստիան Պորտուն։
Նշենք, որ Դովբիկը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 10 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում «Խետաֆեի» հարձակվող Բորխա Մայորալի հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները։
Ցուցակը գլխավորում է «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով խփել է 13 գոլ։
Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» վաստակեց 44 միավոր և կրկին գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ալավեսը», 16 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Արտյոմ Դովբիկ, Բարսելոնա, Ժիրոնա, Լա-լիգա, Միչել, Քրիստիան Պորտուգես