Ժիրոնան թանկարժեք միավորներ կորցրեց` Բետիսի դեմ խաղում վերջումնամասում ձեռքից բաց թողնելով հաղթանակը🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Ժիրոնան» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։
«Ժիրոնան» հանդիպման մեծ մասում հաղթում էր անդալաուսական ակումբին, սակայն խաղավերջում բաց թողեց ձեռքից հաղթանակը։
Միչելի թիմի կազմից 39-րդ րոպեին աչքի ընկավ Արտյոմ Դովբիկը, իսկ տանտերերին պարտությունից 88-րդ րոպեին փրկեց Գերման Պեցիելան։
Այս ոչ-ոքիից հետո «Ժիրոնան» վաստակեց 45 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բետիսը», 28 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտյոմ Դովբիկ, Բետիս, Գերման Պեցիելա, Ժիրոնա, Լա-լիգա