Ժերոմ Բոատենգը մարզման ժամանակ հարվածել է Լեոն Գորեցկայի դեմքին
Մյունխենի «Բավարիայի» հերթական մարզումներից մեկի ժամանակ փոքրիկ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ժերոմ Բոատենգը հարվածել է Լեոն Գորեցկային դեմքին։
Bild-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գերմանացի կիսապաշտպանը կիսապաշտանը երկկողմանի հանդիպման ժամանակ կոպիտ է խաղացել Բոատենգի նկատմամբ, սակայն նույնիսկ գնդակը մոտ չի եղել։ 31-ամյա պաշտպանն անմիջապես զարյացել է և հարձակվել է Գորեցկայի վրա՝ հարվածելով նրան։ Դեպքին անմիջապես արձագանքել է Ռոբերտ Լևանդովսկին՝ բաժանելով նրանց։
Խաղացողներն անմիջապես հարթել են կոնֆլիկտը, իսկ Ժերոմ Բոատենգը Twitter-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը․
«Շտապ։ Մեր մեջ ամեն ինչ կարգին է, կարող եք հանգստանալ»:
# Բավարիա, Բունդեսլիգա, Ժերոմ Բոատենգ, Լեոն Գորեցկա