Ժերար Պիկեն հայտարարել է մեծ ֆուտբոլ վերադառնալու մասին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է մեծ ֆուտբոլ վերադառնալու մասին.
«Եկավ նոր տարին, և մի լավ խորհելուց հետո, որոշեցի վերադառնալ մեծ ֆուտբոլ։ Ես շատ էի կարոտել։
Սակայն, այս անգամ ոչ թե ֆուտբոլիստի, այլ մարզչի կարգավիճակում եմ վերադառնում։ Մանրամասների մասին կկիսվեմ շավաթվա վերջում»,- գրել է Պիկեն X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Ժերար Պիկեն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2022 թ. նոյեմբերին։
Իսպանացի նախկին ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասը` 2008-22 թթ. անցկացրել է «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 616 անգամ` դառնալով 53 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 2018 թվականից Պիկեին է պատկանում Սեգունդայում հանդես եկող «Անդորրա» ակումբը։
Բացի այդ, նախկին ֆուտբոլիստը նաև իսպանական Մեդիա լիգայի` Քինգս լիգայի համահիմնադիրն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Մեդիա լիգա, Քինգս լիգա, ՖԿ Անդորրա