Ժերար Պիկե. Ցանկանում էինք հնարավոր 9-ից 9-ը միավոր հավաքել, բայց մենք չենք մտահոգվում
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Լա լիգայի 3-րդ տուրում «Օսասունայի» հետ ոչ-ոքին (2:2):
«Մենք չենք մտահոգվում: Սա այն մեկնարկը չէ, ինչպիսին մենք ցանկանում էինք, բայց առաջնությունը երկար է:
Կարևորը, որ առաջնությունը հաղթելու հնարավորությունը պահպանվի մարտ կամ ապրիլ ամիսներին:
Մենք ցանկանում էինք հնարավոր 9-ից 9-ը միավոր հավաքել, սակայն ամեն ինչ ավելի բարդ է, քան կցանկանայինք: Կարևորը միասնությունը պահպանելն է:»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն: