Թրիլլերային հանդիպում VBet Հայաստանի գավաթի եզրափակիչում․ Նոան՝ Հայաստնաի գավաթակիր?
Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավան ակադեմիայում կայացավ Հայաստանի VBet գավաթի եզրափակիչը, որի շրջանակում մրցեցին «Նոան» և «Արարատ-Արմենիան»։
Հանդիպումն իսկական թրիլլերային սցենարով անցավ։ Առաջին խաղակեսից հետո «Արարատ-Արենիան» հաղթում էր 1։4 հաշվով։ Վարդան Մինասյանի սաների կազմից դուբլի հեղինակ էր դարձել Լուիս Օգանան, մեկ անգամ աչքի էր ընկել Յուսուֆ Օդուբանջոն, իսկ Ալան Տատաևը գրավել էր սեփական դարպասը, «Նոյաից» էլ միակ գոլը խփել էր Մաքսիմ Մայրովիչը։
Թվում էր՝ «Արարատ-Արմենիան» հեշտ հաղթանակ կտանի, սակայն «Նոայի» ֆուտբոլիստները չհանձնվեցին՝ կարողանալով հավասարեցնել հաշիվը։ «Նոայի» ֆուտբոլիստները ընդամենը 11 րոպեի ընթացքում երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը․ աչքի ընկան Վլադիմիր Ազարովը, Մաքսիմ Մայրովիչը և Դանու Սպարատուն։
90+3-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում կարմիր քարտի ստացավ Ալֆոնս Կոջոն՝ իր թիմին թողնելով ծանր վիճակում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Նոյայի» ֆուտբոլիստները փորձում էի օգտագործել թվային առավելությունը՝ անդադար մրցելով մրցակցին, սակայն միայն 114-րդ րոպեին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ․ դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ազարովը։
Հաջորդ իսկ գրոհին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հավասարեցիրին հաշիվը։ Լուիս Օգանայի և Յուսուֆ Օդաբունջոյի ձախ եզրում զարգացրած գրոհի արդյունքում այս խաղում հերթական դուբլն իր հաշվին գրանցեց հենց Օդաբունջոն։
Լրացուցիչ ժամանակն էլ ավարտվեց 5։5 հաշվով և նշանակվեցին 11 մետրանոց հարվածներ և հարվածների ժամանակ էլ տպավորություն էր, թե հանդիպումը երբեք չի ավարտվելու։ Կողմերը միասին վերցրած 18 հարված կատարեցին, ինչի արդյունքում «Նոայի» ֆուտբոլիստները ընդհանուր 7։6 հաշվով նվաճեցին Հայաստանի գավաթը։
Հավելենք, որ երկու թիմերն էլ իրանց պատմության ընթացքում առաջին անգամ էին դուրս եկել Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։
# VBet Հայաստանի գավաթ, Արարատ-Արմենիա, Դանու Սպատարու, Լուիս Օգանա, Մաքսիմ Մայրովիչ, Յուսուֆ Օդուբանջո, Նոա, Վարդան Մինասյան, Վլադիմիր Ազարով