Թրիլլեր «Օլդ Թրաֆորդում». Սևիլիան 90+3-րդ րոպեին խուսափեց պարտությունից Ման. Յունայթեդի դեմ խաղում🎥
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։
«Կարմիր սատանաները» շատ արագ ստացան երկու գնդակի առավելություն. 14-րդ ու 21-րդ րոպեներին աչքի ընկավ Մարսել Զաբիթցերը` դառնալով դուբլի տեղինակ։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ էրիկ Տեն Հագի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն և ստեղծեց բազում գոլային պահեր, սակայն որոշ դրվագներում գնդակը հրաշքով չէր հայտնվում Յասին Բունուի պաշտպանած դարպասը։
Մինչև հանդիպման 85-րդ րոպե դարպասի նոր գրավումներ չէին արձանագրվում, սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ տանտերերի համար։
Անդալուսական ակումբը, որը մինչև 85-րդ րոպե, գործնականում միայն պաշտպանվում էր, կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու ոչ-ոքի կորզել։
Հատկանշական է, որ «Յունայթեդի» երկու գոլերն էլ, որպես ինքնագոլ գրանցվեցին, Տայրել Մալասիայի և Հարի Մագուայերի անվան դիմաց։
Վերջինիս գոլային դրագը եղավ 90+3-րդ րոպեին, երբ Յուսեֆ Էն-Նեսիրիի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Մագուայերի գլխից և հայտնվեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասում։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Էրիկ Տեն Հագ, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարսել Զաբիթցեր, Յուսեֆ Էն-Նեսիրի, Սևիլիա