Թրիլլեր «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բրենթֆորդի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։
Մանկունյական ակումբն առաջին կեսը բավական անհաջող անցկացրեց և թույլ տվեց 26-րդ րոպեին հյուրերին բացել հաշիվը. աչքի ընկավ Մաթիաս Յենսենը։
Երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաներն» ունեին խաղային տոտալ առավելություն, սակայն տևական ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գնդակը։
Թվում էր` Էրիկ Տեն Հագի թիմը հերթական պարտությունը կրի, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ֆանտաստիկ comeback արեցին` երկու գնդակ ուղարկելով «մեղուների» դարպասը 90+3 և 90+7-րդ րոպեներին։
Տանտերերի կազմից երկու անգամ հերոսացավ Սքոթ Մաքթոմինայը` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 12 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։
«Բրենթֆորդը», 7 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Էրիկ Տեն Հագ, Մաթիաս Յենսեն, Մանչեսթեր Յունայթեդ, Սքոթ Մաքթոմինայ