Թրիլլեր Օլդ Թրաֆորդում. Աստոն Վիլլան հաղթեց Յունայթեդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ այս հանդիպումը բավական դրամատիկ ու թրիլլերային վերջաբան է ունեցել, սակայն ամեն ինչ հերթով։
Հանդիպման մեծ մասի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տոտալ առավելություն և ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում նրանց ու մինչև 88-րդ րոպեն խաղի հաշիվն այդպես էլ չէր բացվել։
Սակայն, 88-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, անկյունայինի խաղարկումից հետո «Աստոն Վիլան» Քորթնի Հոսի ջանքերով բացեց խաղի հաշիվը։
Տանտերերը 90+1-րդ րոպեին փրկության 11-մետրանոց վաստակեցին. գնդակին մոտեցավ Բրունո Ֆերնանդեշը, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց։
Ամեն դեպքում, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը պահպանեց նվազագույն առավելությունը և հյուրընկալվելիս 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
Այս հաղթանակից հետո «Աստոն Վիլլան» վաստակեց 10 միավոր ու բարձրացավ 7-րդ հորիզոնական։
«Կարմիր սատանաները» 13 միավորով 4-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բրունո Ֆերնանդեշ, Կորտնի Հոս, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր