Թրիլլեր «Սան Սիրոյում». Միլանը հիասքանչ comeback-ով հաղթեց Վերոնային🎥
Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Վերոնայի» ֆուտբոլիստները շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան. նախ 7-րդ րոպեին աչքի ընկավ Ջանլուկա Կապրարին, ապա 24-րդ րոպեին` Անտոնին Բարակը։
Կողմերն ընդմիջման գնացին հյուրերի երկու գնդակի առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «ռոսոներիները» կերպարանափոխված տեսք ունեին և կարողացան բեկել հանդիպման ընթացքը ու տանել կամային հաղթանակ։
«Միլանի» կազմից աչքի ընկան Օլիվիե Ժիրուն ու Ֆրանկ Կեսիեն, իսկ «Վերոնայի» պաշտպան Կորայ Գյունտերը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այսպիսով, «Միլանը» հիանալի Comeback գրանցեց` 3:2 հաշվով հաղթելով «Վերոնային»։
Այս հաղթանակից հետո Ստեֆանո Պիոլիի թիմը վաստակեց 22 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Վերոնան» մնաց նախապես վաստակած 8 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտոնին Բարակ, Կորայ Գյունտեր, Միլան, Ջանլուկա Կապրարի, Ստեֆանո Պիոլի, Վերոնա, Օլիվիե Ժիրու, Ֆրանկ Կեսիե