Թրիլլեր Լոնդոնում. Չելսին ու Ման. Սիթին ֆանտաստիկ խաղում չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։
Առաջ ընկնելով` նշենք, որ կողմերը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցույց տվեցին, որի ընթացքում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 4:4 հաշիվը։
Հանդիպման ընթացքում «քաղաքաբնակները» հաշվի մեջ առջևում էին երեք անգամ, սակայն «ազնվականները» մեծ կամք դրսևորեցին` կարողանալով 1 միավոր վաստակել։
Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, մեկական գոլ էլ խփեցին Մանուել Ականջին ու Ռոդրին։
Լոնդոնյան ակումբի կազմից էլ աչքի ընկան Տիագո Սիլվան, Ռահիմ Սթերլինգը, Նիկոլաս Ջեքսոնն ու Քոուլ Պալմերը։
Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին` դիպում իրացնելով 11-մետրանոցը։
Այս ոչ-ոքիից հետո «Սիթին» վաստակեց 28 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը, 16 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանուել Ականջի, Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, Նիկոլաս Ջեքսոն, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ, Ռոդրի, Տիագո Սիլվա, Քոուլ Պալմեր