Թրիլլեր Լա լիգայում. Բարսելոնան ֆանտաստիկ comeback արեց Սելտայի դեմ խաղում
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։
Մինչև 81-րդ րոպեն «բլաուգրանան» անատամ ֆուտբոլ էր ցուցադրում և պարտվում էր 0:2 հաշվով։
Վիգոյից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Յորգեն Շտրանդ Լարսենն ու Անաստասիոս Դուվիկասը։
Այդուհանդերձ, հանդիպման վերջին 10 րոպեների ընթացքում Խավիի թիմը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ սկսեց ցուցադրել և 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց։
Կատալոնական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ էլ խփեց Ժոաու Կանսելուն։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 16 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Սելտան», 4 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անաստասիոս Դուվիկաս, Բարսելոնա, Գավի, Ժոաո Կանսելու, Լա-լիգա, Խավի, Յորգեն Շտրանդ Լարսեն, Ռաֆայել Բենիտես, Ռոբերտ-Լևանդովսկի, Սելտա