Թրիլլեր «Էնֆիլդում». Լիվերպուլը ֆանտատսիկ խաղում հաղթեց Ֆուլհեմին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ թրիլլերային ընթացածք ստացած խաղում մերսիսայդյան ակումբը հաղթեց 4:3 հաշվով։
Յուրգեն Կլոպի թիմը 80-րդ րոպեին գնդակ բաց թողեց, ինչից հետո «Ֆուլհեմը» հաշիվը դարձրեց 3:2, սակայն տանտերերը 87-րդ ու 88-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ ֆանտաստիկ comeback արեց։
«Լիվերպուլի» գոլերը խփեցին Ալեքսիս Մաք Ալիսթերը, Վատարու Էնդոն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, իսկ Բերնդ Լենոն դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Ֆուլհեմի» կազմից էլ աչքի ընկան Հարի Վիլսոնը, Քենի Տետեն ու Բոբի Ռիդը։
Այս հաղթանակից հետո «կարմիրները» վաստակեցին 31 միավոր և զբաղեղնում են 3-րդ հորիզոնականը։
«Ֆուլհեմը», 15 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսիս Մաքալիսթեր, Բերնդ Լենո, Բոբի Ռիդ, Լիվերպուլ, Հարի Վիլսոն, Յուրգեն-Կլոպ, Վատարու Էնդո, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ